<< ԷՐԵԲՈՒՆԻՆ >>` ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԱԿԻՐ

11:47 - 07 Մար, 2024

Մայրաքաղաքի Օլիմպավանում անցկացվեց Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի սուպերգավաթի խաղարկությունը: Պայքարի ելան ՀՀ նախորդ մրցաշրջանի հաղթող << Ուրարտուն >>  և ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորող << Էրեբունին >>:

Թիմերը միմյանց արժանի մրցակիցներ էին և դիտարժան պայքար ստացվեց: Այնուամենայնիվ, հանդիպման երրորդ ՝ տասը  րոպեանոց պայքարի վերջնամասից սկսած, << Էրեբունին >>  զարգացրեց առավելությունը: Այդ թիմի խաղացողներ Արտյոմ Թավաքալյանը և Պավել Խրեպտովը անվրեպ իրականացնում էին երեք միավորանց նետումները: Արդյունքում     << Էրեբունին >> հաղթեց 99 : 84 հաշվով և տիրացավ պատվավոր ավարին:

Այլ նորություններ